«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Ինֆեկցիոն կլինիկայի երիտասարդ բժիշկները՝ Լիլիթ Առաքելյանը, Տաթևիկ Բաղդասարյանը և Աննա Ստեփանյանը, Վիեննայում մասնակցել են Վարակաբանների և կլինիկական մանրէաբանների եվրոպական կոնգրեսի ամենամյա գիտաժողովին (ESCMID Global 2025)։
Բժիշկները ներկայացրել են պոստեռ բրուցելոզային հեպատիտի և պոդագրայով պացիենտի մոտ վիսցերալ լեյշմանիոզի բուժման դժվարությունների մասին, որոնք արժանացել են հետաքրքրության միջազգային գործընկերների շրջանում։
Գիտաժողովի ընթացքում քննարկվել են սնկային, բակտերիալ, վիրուսային և պարազիտար հիվանդությունների ախտորոշման, բուժման և կանխարգելման նոր մոտեցումները։ Խոսվել է նաև աճող հակաբիոտիկակայունության և դրա դեմ պայքարի ծրագրերի մասին։
Մեր երիտասարդ բժիշկների համար այս գիտաժողովին մասնակցությունը կարևոր էր նոր գիտելիքների ձեռքբերման, փորձի փոխանակման, մասնագիտական շփումների և հետաքրքիր քննարկումների համար։
.png)